Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Դավութօղլուն և Մամեդյարովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Դավութօղլուն և Մամեդյարովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
27.05.2014 | 12:24

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բաքվում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները՝ հաղորդում է Trend գործակալությունը:
Արտգործնախարարների հանդիպումը կայացել է Դավութօղլուի՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով Բաքու կատարած այցի շրջանակներում։
Այցի ընթացքում նախատեսված են երկկողմ և եռակողմ հանդիպումներ, եռակողմ հանդիպում՝ ընդլայնված կազմով։ Վերջում նախարարները հանդես կգան հայտարարությամբ։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային խնդիրներ, Կասպից ծովի կարգավիճակին և համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ